Կարևոր իրադարձություններ

Տեսանյութում պատկերված անձին ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե

15 Սեպտեմբեր, 2018 21:37
Տեսանյութում պատկերված անձին ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող մանկական համալիրի առաջին հարկում գործող ՍՊ ընկերությանը պատկանող դրամարկղից գողություն կատարած անձի ինքնությունը:

2018թ. հուլիսի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:40-ից մինչև 14։45-ին ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով մանկական համալիրի առաջին հարկում գործող սրճարանի գանձապահի բացակայությունից, դրամարկղի փականի վրա առկա բանալիով բացել է դրամարկղը, ապօրինի մուտք գործել ներս և գաղտնի կերպով հափշտակել 58 000 ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ 12.07.2018թ․ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ գողություն:

Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել սրճարանում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին