Կարևոր իրադարձություններ

Կան ուժեր, որոնք անգամ այսօր փորձելու են կեղծել ավագանու ընտրությունները․ Հայկ Մարության

15 Սեպտեմբեր, 2018 21:00
 Կան ուժեր, որոնք անգամ այսօր փորձելու են կեղծել ավագանու ընտրությունները․ Հայկ Մարության

 

 Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Նոր Նորքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ժամանակ  «Իմ քայլը» դաշինքի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարեց.«Ցավոք սրտի կան ուժեր, որոնք անգամ այսօր փորձելու են կեղծել մեր ընտրությունները, բայց մենք իրենց ասում ենք՝  չի ստացվելու, չեք կարող, որովհետեւ այս հաղթանակը, որը մենք ունենք, ժողովրդինն է, եւ մենք այս հաղթանակը ոչ ոքի չենք տալու եւ փաստացի սեպտեմբերի 23-ն այն օրն է, երբ մենք բոլորս գնալու ենք ընտրատեղամասեր եւ արձանագրենք հայ ժողովրդի հաղթանակը»,- ասաց նա։

Նա նշեց, որ որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն կազմվել է «Իմ քայլը» դաշինքը եւ «Իմ քայլը» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին  մասնակցելու է հեղափոխությանը մասնակցած ավագանու  պրոֆեսիոնալ ավագանու անդամներով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին