Կարևոր իրադարձություններ

ՀԷՑ-ը ընդունու՞մ է մեղքը Դսեղում կնոջ մահվան պատճառ դարձած էլեկտրահարման համար

15 Սեպտեմբեր, 2018 20:12
ՀԷՑ-ը ընդունու՞մ է մեղքը Դսեղում կնոջ մահվան պատճառ դարձած էլեկտրահարման համար

Սեպտեմբերի 11-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզի Դսեղ գյուղում։ ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը և նրա որդին՝ 14-ամյա Արմենը, գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար: էլեկտրալարը պոկվել և ընկել էր գետնին սեպտեմբերի 10-ին՝ գյուղում ուժեղ քամու և կարկուտի հետևանքով։ Արմենը փորձել է երթևեկելի հատվածից հեռացնել էլեկտրալարը, այդ պահին մայրը փորձել է փրկել տղային, սակայն առաջացել է շղթայական էլեկտրահարված։ Մայրը տեղում մահացել է: Որդին տեղափոխել է հիվանդանոց։ Դեպքի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով Shabat.am –ը կապ հաստատեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նատալյա Սարջանյանի հետ։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք ՀԷՑ-ի պարտականությունը չէ պոկված էլեկտրալարերը հեռացնելն և այս ողբերգական պատահարը իրենց աշխատանքային թերացման արդյունքը չէ։ Սարջանյանը հորդորեց սպասել նախաքննության ավարտին․ «Եկենք սպասենք, կխոսենք նախաքննությունից հետո»-, եզրափակեց Սարջանյանը։ Իսկ ահա Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ պահին նաև կայծակ էր, մահվան պատճառ կարող էր հանդիսանար ոչ թե էլեկտրալարը, այլ կայծակը։ Իսկ որ դեպքի վայրում էլեկտրալարն ընկած էր, գյուղապետը չհերքեց։ Հովսեփյանից նաև հետաքրքրվեցինք տուժած երեխայի մասին։ « Երախան գտնվում է հիվանդանոցում, վիճակը գնահատվում է բավարար»,- եզրափակեց Հովսեփյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին