Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Էրդողանը վերահաստատել է նախապայմանը

15 Սեպտեմբեր, 2018 19:00
Էրդողանը վերահաստատել է նախապայմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ելույթ ունենալով «Բաքվի ազատագրման 100-ամյակի» կապակցությամբ անցկացվող ռազմական շքերթում հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ երկրի սահմանները և Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Այդ մասին Էրդողանը հայտարարել էր նաև շաբաթ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առանց հակամարտության կարգավորման, առանց իրենց հայրենի տներ փախստականների վերադարձի չի կարող անգամ խոսք գնալ սահմանների բացման և որևէ տեսակի հարաբերությունների հաստատման համար»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Բաքվում պաշտոնական հանդիպման արարողությունից հետո կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները:

 
 Հավելենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանը բացելու համար Էրդողանը բազմիցս նախապայմաններ է առաջ քաշել, որոնցից մեկն էլ արցախյան հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին