Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն՝ ավագանու ընտրություններին Ռ. Քոչարյանի աջակցության մասին

15 Սեպտեմբեր, 2018 18:06
ՀՅԴ-ն՝ ավագանու ընտրություններին Ռ. Քոչարյանի աջակցության մասին

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով տեղեկությունն այն մասին, ըստ որի Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշել են սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել մանուկյանին

«Հերթական անգամ ստահոդ տեղեկությամբ փորձ է արվում Դաշնակցության գործունեությունն ու քայլերը կապել այլ քաղաքական ուժերի և գործիչների,  տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅ Դաշնակցությունը  Երևանի ավագանու ընտրություններում բացարձակապես հենվում է իր ներուժի, կառույցի և համակիրների լայն շրջանակի վրա և որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ չունի պայմանավորվածություն՝ ընտրություններում կուսակցությանը սատարելու հարցում»,-ասված է Դաշնակցության հայտարարության տեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին