Կարևոր իրադարձություններ

Կարճ ժամանակահատվածում կառավարությունը լուրջ արդյունքների է հասել կոռուպցիայի, գործարար միջավայրի բարելավման ոլորտում․ Փաշինյանը՝ դեսպաններին

15 Սեպտեմբեր, 2018 16:49
Կարճ ժամանակահատվածում կառավարությունը լուրջ արդյունքների է հասել կոռուպցիայի, գործարար միջավայրի բարելավման ոլորտում․ Փաշինյանը՝ դեսպաններին

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված Ֆրանսիայի, Ճապոնիայի, Լատվիայի,Ավստրիայի Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի,Չինաստանի, Ղազախստանի, Շվեդիայի,Իրանի, Ուկրաինայի, Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպաններին, Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակին, Շվեյցարիայի դեսպանության, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: 

Վարչապետը դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպմանը կարևորել է նշված պետությունների, Սուրբ Աթոռի եւ ՄԱԿ-ի հետ համագործակցության շարունակական զարգացումը:  Գործադիրի ղեկավարն հավաստիացրել  է, որ Հայաստանի կառավարության քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը, օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, կառավարման համակարգի բարելավմանը:

Դեսպաների հարցերին պատասխանելուց առաջ՝ Փաշինյանը նշել է, որ կարճ ժամանակահատվածում կառավարությունը լուրջ արդյունքների է հասել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարում, գործարար միջավայրի բարելավման ոլորտում եւ հավելել, որ բարեփոխումներ են իրականացվում Հարկային օրենսգրքում, որոնք կխթանեն նոր ներդրումային ծրագրերի իրականացումն ու կնպաստեն բիզնեսի հաջող ու արդյունավետ իրականացմանը:

Դեսպաների հարցերն ուղղված ՀՀ վարչապետին բազմաբովանդակ էին՝ մեր երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումից մինչև Հայաստան-Վրաստան, Հայաստան-ԵՄ հարաբերություններ, տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումից մինչև զբոսաշրջության զարգացում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին