Կարևոր իրադարձություններ

Հաղթանակս խայտառակ կերպով գողացան

15 Սեպտեմբեր, 2018 16:07
Հեղինակ՝ Հովհաննես Բաչկով
Հաղթանակս խայտառակ կերպով գողացան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Ստամբուլում ավարտին մոտեցող մրցաշարի կիսաեզրափակիչում իր պարտությանը։ Այս մրցաշարում, 64կգ քաշային կարգում,նա բավարարվել է  բրոնզե մեդալով:

«Սիրելի բռնցքամարտի և սպորտի սիրահարներ՝ այսօր Թուրքիայում կայացած մրցաշարում ես Հայաստանի պատիվը բարձր եմ պահել ու չեմ զիջել ոչ մի ռաունդ։ Հաղթանակս խայտառակ կերպով գողացան իրենց վայել կերպով։Հետո մրձավարները ներողություն էին խնդրում մենամարտս անարդար դատելու համար։Բոլոր մարզիկներն ու մարզիչները,թուրքերը՝նույնիսկ հակառակորդս,խոսում էին մենամարտի անարդարության մասին։Հակառակորդս ասում էր,որ մեծ պատիվ է ինձ հետ մենամարտելը,նա ասաց մեղավոր չէ,որ հաղթանակը իրեն տվեցին։Մեծ քայլ էր մարզիկի կողմից։Գոյություն ունի մարտ գողանալու չափ ու սահման:Հավատացնում եմ,որ ես այս մրցաշարում կարող էի հաղթող դառնաի 99%..»

Այս մրցաշարում, Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, եզրափակիչում հաղթել է թուրք մրցակցին եւ նվաճել հաղթողի կոչումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին