Կարևոր իրադարձություններ

Ես փոխանցեցի իմ ժպիտը և երևանցիների գերակշիռ մեծամասնությունը հետ ուղարկեց իր ժպիտը

15 Սեպտեմբեր, 2018 14:43
Ես փոխանցեցի իմ ժպիտը և երևանցիների գերակշիռ մեծամասնությունը հետ ուղարկեց իր ժպիտը

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում  «Ժառանգություն» կուսակցությունն այցելել է  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց փողոցներով ու բակերով, բարևեց երևանցիներին, լսեց նրանց հուզող խնդիրները՝ բարի աշխատանքային օր մաղթելով բոլորին:

«Ես փոխանցեցի իմ ժպիտը և երևանցիների գերակշիռ մեծամասնությունը հետ ուղարկեց իր ժպիտը. այսուհետ Երևանը պետք է ցուցանակ ունենա, որ մուտքը ժպիտով է։ Մենք զգում ենք, որ շատ դրական լիցքեր կան: Մարդիկ հասկանում են, որ շատ լավ թեկնածուներ, լավ ցուցակներ կան, ոչ մեկը սև չի, ոչ մեկը սպիտակ չի: բոլորս էլ երևանցին ու հայաստանցի ենք, շատ հպարտ ենք դրանով: Մենք տեսել ենք, որ կան խնդիրներ, մարդիկ հանդիպումների ժամանակ դրանց բարձրացնում են, հարկերի, մաքսերի, կանաչ տարածքների, աշխատատեղերի, տրանսպորտի, վերելակների հետ կապված հարցեր»

 

Լրահոս

Դիտել ավելին