Կարևոր իրադարձություններ

Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել

15 Սեպտեմբեր, 2018 14:03
Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում այրվել է մոտ 100 քմ, «Ջրվեժ» անտառապարկում՝ մոտ 700 քմ և ջերմահարվել՝ եղևնիներ, Նուբարաշեն թաղամասի 1-ին փողոցում գտնվող ջրամբարի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աճառյան փողոցի փակուղու թիվ 30 հասցեում` մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի հանդամասում՝ մոտ 6 հա խոտածածկույթ և այլն:

Հրդեհներ են եղել նաև Ջրաբեր, Ներքին Պտղնիում, Լեռնանիստ, Քաղսի, Քասախ, Մրգաշեն, Առինջ, Կապուտան գյուղերում, Հրազդան Աբովյան քաղաքներում և մի շարք այլ վայրերում:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին