Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ Արամ Սարգսյանի հայտարարության մասին

15 Սեպտեմբեր, 2018 13:36
Նիկոլ Փաշինյանը՝ Արամ Սարգսյանի հայտարարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հարցին ի պատասխան անդրարաձել է «Ելք» դաշինքի գործընկերների հայտարարություններին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց հեղափոխական հռչակած որոշ ուժեր Հանրապետականների հետ «խաղեր են տալիս», քուչեքում ու ռեստորաններում բանակցում են։ Ելք դաշինքի պատգամավոր, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել էր. «Ի՞նչ անենք, ՀՀԿ-ականներին ընդհանարպես չբարևե՞նք»:

Լրագրողներն այսօր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում իր գործընկերների այս հայտարարություններին:

«Այսինքն՝ այդ հայտարարությունից կարո՞ղ ենք հասկանալ, որ հենց իրենք են, որ խաղեր են տալիս: Եթե իրենք չեն, ինչո՞ւ են արձագանքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին