Կարևոր իրադարձություններ

Կրակել են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի պատուհաններին

15 Սեպտեմբեր, 2018 12:03
Կրակել են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի պատուհաններին

Երեկ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել 38-ամյա Գոհար Գրիգորյանից, որ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն աշխատանքի գալիս նկատել է, որ ուսկենտրոնի պատուհաններին կրակել են, ապակիները վնասված են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 13-ի ժամը 17։00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակից կրակել և վնասել են նշված ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին