Կարևոր իրադարձություններ

Հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 1-ը

15 Սեպտեմբեր, 2018 11:47
Հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 1-ը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: 

 
Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
 

Լրահոս

Դիտել ավելին