Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում շարու­նակվում է «վհուկների որսը», ինչը չափազանց վտանգավոր է. Կոնստանտին Զատուլին․ «168 ժամ»

15 Սեպտեմբեր, 2018 11:32
Հայաստանում շարու­նակվում է «վհուկների որսը», ինչը չափազանց վտանգավոր է. Կոնստանտին Զատուլին․ «168 ժամ»

«168 ժամը» զրուցել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ: Ներկայացնում ենք հատված:


- Նախորդ շաբաթ Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ հայաստանյան հետհեղափոխական փուլի զարգացումների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակնհայտ վրդովմունքի և մտահոգու­թյունների ֆոնին: ՀՀ վարչապետը հանդիպու­մից հետո տված իր հարցազրույցում ակնար­կեց, որ դա երկկողմ հարաբերություններում ադապտացիոն փուլի հետևանք էր, որն արդեն անցյալում է, ավելին՝ այդ հարաբերությունները ներկայումս փայլուն են: Ինչպե՞ս եք գնահա­տում հանդիպման արդյունքները:


-Ես տեղյակ չեմ, թե փակ դռների հետևում ՌԴ նախագահն ինչ հարցեր է քննարկել ՀՀ վար­չապետի հետ, ռուսական կողմից, ըստ էության, գնահատականներ ևս չեն հնչել, տեղեկատվու­թյուն չի հաջողվել ստանալ, քանի որ անմիջա­պես այդ հանդիպումից հետո ՌԴ նախագահն իր օգնականների հետ մեկնել է Հեռավոր Արևելք:

Ուստի պաշտոնական հաղորդագրու­թյունները ռուսական կողմից չափազանց քիչ են այդ հանդիպման արդյունքները մեկնաբա­նելու համար: Հանդիպումից հետո և դրա շրջանակում բավականին դրական հայտարարու­թյուններով հանդես եկավ, դրական հետևու­թյուններ արեց Փաշինյանը, նշեց, որ հարաբե­րությունները շատ լավ են, փայլուն են և այլն: 


Բնականաբար, ես չեմ ցանկանում որևէ մեկի արած հայտարարությունը հերքել, դա իմ կող­մից սխալ կլիներ, քանի որ յուրաքանչյուրն իր վարկածն ունի այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Սակայն որոշակի մտահոգություն այն բանի վերաբերյալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, Ռուսաստանում պահպանվում է: Այդ մտահոգությունները ձևավորվել են այն անկայունության, թշնամիների փնտրտուքի հետևանքով, որը տեղի է ունենում Հայաստա­նում, ինչը կարող է հեռուն տանել Հայաստանը: Իսկ դրա արդյունքում խաթարվում է մեր վստահությունը գործընկեր երկրի կայունու­թյան վերաբերյալ, ինչն առավել կարևոր է ՀԱՊԿ տարածաշրջանի համար: 


Կարծում եմ՝ սա կարող էր լինել Պուտին-Փաշինյան հան­դիպման թեման, այսինքն՝ թե որտեղից են բխում Ռուսաստանի մտահոգությունները, հայաստանյան իրադարձություններն ինչպես են անդրադառնում Հայաստանի արտաքին համագործակցությունների վրա: Սակայն այդ հանդիպումից հետո Քոչարյանի գործի շուրջ այլ սրացումներ տեղի ունեցան՝ տարածվեց հեռախոսազրույցի ձայնագրություն այդ գործի մասին, որին հաջորդեց ՀՀ վարչապետի ու իրավապահ մարմինների արձագանքը, ապա Փաշինյանը կտրուկ հանձնարարականներով հանդես եկավ: Ինձ  չի թվում, որ այդ հանդիպ­մանը ռուսական կողմը կարող էր ենթադրել, որ նման զարգացումներ կարող են լինել: Ուստի հիմքեր չեմ տեսնում հերքելու այն հայտարարությունները և ակնարկները, որոնք վերջերս արել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այդ զարգա­ցումների վերաբերյալ: Շեշտեմ, որ սա իմ անձ­նական գնահատականն է և պաշտոնական չէ:

-Ի դեպ, ի՞նչ կասեք այդ ձայնագրության փաստի և բովանդակության վերաբերյալ:


-Առավել ուշագրավ էին, բնականաբար, այն կարգադրությունները, որոնք տվեց Փաշինյա­նը: ՀՀ նոր իշխանությունները սիրում են «հե­ղափոխություն» բառը, որի վերաբերյալ ՌԴ-ում հատուկ կարծիք կա, քանի որ նման զարգա­ցումները Ռուսաստանում մշտապես բացասա­կան հետևանքների են հանգեցրել մեր ազգի համար՝ Ռուսական կայսրությունն ու ԽՍՀՄ-ն են տապալվել հեղափոխությունների հետևան­քով: Հայաստանից լսում ենք հռետորաբանություն, որ տեղի է ունեցել հեղափո­խություն, և ժողովուրդը բաժանվել է երկու խմբի՝ հեղափոխականներ և հակահեղափո­խականներ, մեղավորներ, թշնամիներ և անմեղ­ներ: Այս մոտեցումը լուրջ ռիսկեր է առաջացնե­լու պետական ինստիտուտների աշխատանքի համար, օրինականության համար, անկայուն և խաղաղ զարգացող երկրի իմիջ ունենալու համար: Կասկածները բուն են դրել նաև Ռուսաս­տանում հայ բիզնեսմենների մոտ: Որքան ես գիտեմ, Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի հան­դիպումը գործարար համայնքի հետ, որի ըն­թացքում նման քննարկումներ են ընթացել: Եվ չնայած այդ ամենին՝ Հայաստանում շարու­նակվում է «վհուկների որսը»: Իշխանությանը թվում է, թե դա իրենց հեղինակությունը բարձրացնում է, բայց գուցե բարձրացնում է հասա­րակության շրջանում, հասկանալով, որ չունի ՀՀ խորհրդարանի աջակցությունը, կա վախ արտահերթ ընտրություններից, այն սցենարից, երբ իրեն երկու անգամ չընտրեն ԱԺ-ում, և այդ ամենն այլ սցենարով ընթանա՝ մեկ ուրիշին կընտրեն: 

Այս մտավախություններից էլ բխում են նրա այն տարբերակները, որոնք առաջարկեց իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի օրը՝ խորհրդարանը պետք է ինքնալուծարվի, բայց ինչպե՞ս, երբ գործող իշ­խանությունը չունի խորհրդարանի աջակցու­թյունը: Ես քաղաքականության մեջ եմ շատ վաղուց, նման դեպքերում խորհրդարանի ինքնալուծարմանը կարելի է հասնել վախեցնելով և այլ միջոցներով, ճնշումներով: Իսկ ինչպե՞ս Հայաստանում ստեղծված այդ մթնոլորտը կանդրադառնա աշխարհում Հայաստանի հա­րաբերությունների, ԼՂ-ում իրավիճակի վրա: Լինելով Հայաստանի բարեկամը՝ ես չեմ ցան­կանում նման զարգացում Հայաստանում: Այդ մեթոդները չափազանց ռիսկային են:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին