Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը հումորային ոճի սիրված դերասան է, բայց Երևանի ղեկավարման հետ ընդհանրապես կապ չունի․ Գևորգ Պետրոսյան

15 Սեպտեմբեր, 2018 11:16
Հեղինակ՝ Գևորգ Պետրոսյան
Հայկ Մարությանը հումորային ոճի սիրված դերասան է, բայց Երևանի ղեկավարման հետ ընդհանրապես կապ չունի․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայկ Մարությանը հումորային ոճի սիրված դերասան է, բայց Երևանի ղեկավարման հետ ընդհանրապես կապ չունի...
Խնդրում եմ՝ գրառումս թշնամաբար չընդունել, բայց դա այդպես է...
Չեք զարմանա՞, որ մի օր ինձ տեսնեք Ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնին... Եվ շատ էլ ճիշտ կանեք, եթե անգամ այդ քարոզն անի ՀՀ Մշակույթի նախարարը...
Հայրենիքի կորուստը սկսվում է մայրաքաղաքի կորստից...
Դուք ոնց՞ եք պատկերացնում Հայկ Մարությանին՝ Երևանի քաղաքապետ...
Հետո՞ ինչ, որ այդ քարոզն անում է վարչապետը...
Ինչ է, եթե վարչապետը ներկայացներ, ասենք՝ Լորիս Ճգնավորյանի թեկնածությունը, հավատավոր ժողովորդը պետք է կողմ՞ քվեարկեր...
Հայկը սիրված դերասան է, բայց միթե՞ իր կողքին չունի մի սրտացավ բարեկամ, որ նրան հուշի, որ խելացի մարդը պետք է հեռու մնա իր հետ կապ չունեցող գայթակղություններից...»

 

 

Լրահոս

Դիտել ավելին