Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը ձախողվի

15 Սեպտեմբեր, 2018 10:47
Ոստիկանությունը և ԱԱԾ-ն  ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը ձախողվի

Ոստիկանության և ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու և դրա միջոցով ժողովրդի քաղաքական և քաղաքացիական իրավունքները երաշխավորելու ուղղությամբ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․« Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու ենթաշրջանում տեղի է ունեցել Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպումը:

Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, որ այդտեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Կրթական հաստատությունների և այլ կառույցների ղեկավարները, ինչպես նաև ոստիկանությունը և ԱԱԾ-ն համակարգված կերպով ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ ձախողվի:

Մտահոգություն հայտնելով այդ փաստի առթիվ՝ նախաձեռնող խումբը հորդորում է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում՝ հատկապես հեռավոր շրջաններում, նախկին ռեժիմի մնացորդների ազդեցությունը չեզոքացնելու, Ոստիկանության և ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու և դրա միջոցով ժողովրդի քաղաքական և քաղաքացիական իրավունքները երաշխավորելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին