Կարևոր իրադարձություններ

Թուրք հովիվը հնարավոր է՝ առաջիկայում արտահանձնվի Թուրքիային

15 Սեպտեմբեր, 2018 10:39
Թուրք հովիվը հնարավոր է՝ առաջիկայում արտահանձնվի Թուրքիային

Թուրքական  «Հյուրրիյեթ» պարբերականը փոխանցում է, որ չի բացառվում՝ այս երկուշաբթի Հայաստանը Թուրքիային կարտահանձնի շուրջ երկու ամիս մեր երկրի տարածքում մնացած 16-ամյա քաղաքացուն, ով սահմանապահների կողմից ձերբակալվել էր Կարսի Ալյաքա շրջանի կողմից սահմանը հատելիս։ 

Հիշեցնենք, որ թուրքական կողմի պնդմամբ 16-ամյա քաղաքացին սահմանը անզգուշորեն հատել է, երբ գյուղի ոչխարներին արածեցնելիս է եղել, հետաքրքրությունից դրդված առաջ է անցել ու հայտնվել է հայկական սահմանին։

 Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի բացակայության պատճառով թուրքական կողմն Ումութ Ալի Օզմենին իրենց երկիր վերադարձնելու պահանջը ներկայացրել է Վրաստանի միջոցով, այդ թվում կապ է հաստավել Ինտերպոլի հայկական ստորաբաժանման հետ, որը միջամտել է գործընթացին։

 

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին