Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487,5
    490,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,11
    7,36

Կարևոր իրադարձություններ

Սամվել Բալասանյանը հրաժարական կտա. «Ժողովուրդ»

15 Սեպտեմբեր, 2018 08:41
Սամվել Բալասանյանը հրաժարական կտա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադիր է առաջիկայում հրաժարական ներկայացնել:

Նրան այդպես էլ չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ աշխատել, մանավանդ, երբ վարչապետն էլ առանձնապես ոգևորված չէ Բալասանյանին այդ պաշտոնին տեսնելու հարցում: Հիմա Բալասանյանը վերջին ժամանակներս բավական պասիվացել է, նույնիսկ սկսել է գրեթե չշփվել իր թիմակիցների հետ: Սպասվում է` Բալասանյանը հրաժարականը կներկայացնի սեպտեմբերից հետո, քանի որ սեպտեմբերի 30-ին Գյումրու տոնն է, ուստի քաղաքապետը «ձգելու է» մինչև այդ օրը:

Հիշեցնենք` այս տարվա հուլիսին նա ասել էր, որ ինքը «նույն պահին» հրաժարական կտա, եթե վարչապետը հորդորի:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանին, որն էլ փոխանցեց. «Աբսուրդի հասնող տեղեկություն է, նման բան չկա, ինքը աշխատում է, այսօր էլ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին