Կարևոր իրադարձություններ

Հայաստանը, ամենայն հավանականությամբ հոկտեմբերին նոր Ընտրական օրենսգիրք կունենա․ «Հրապարակ»

15 Սեպտեմբեր, 2018 08:31
Հայաստանը, ամենայն հավանականությամբ հոկտեմբերին նոր Ընտրական օրենսգիրք կունենա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է

Հայաստանը, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին նոր Ընտրական օրենսգիրք կունենա։ Վարչապետին կից ընտրական բարեփոխումների քարտուղար Դանիել Իոաննիսյանը մեր լրագրողին տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին պատրաստ կլինի նախագիծը, որը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով եւ գուցե միաժամանակ ներկայացվի նաեւ ԱԺ-ին։ Նոր օրենսգրքի նախագծում կամրագրվի ամբողջությամբ համամասնական ընտրակարգը, կհանվի Երեւանի, Վանաձորի եւ Գյումրու ընտրությունների, այսպես կոչված՝ «բոնուսային» համակարգը, կվերացվի խորհրդարանում կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը, գործող օրենսդրությամբ 3 ուժ կարող են կոալիցիա կազմել՝ 6-օրյա ժամկետում, կերկարաձգվի այդ ժամանակը։ Այլ առանցքային փոփոխություններ էլ են կատարվել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին