Կարևոր իրադարձություններ

Արման Վարդանյանը պատրաստվում է ընդդիմադիր կուսակցության հայտ ներկայացնել․ «Հրապարակ»

15 Սեպտեմբեր, 2018 08:17
Արման Վարդանյանը պատրաստվում է ընդդիմադիր կուսակցության հայտ ներկայացնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Մեր տեղեկություններով, «Ծառուկյան դաշինքի» ձեւավորման ակունքներում կանգնած Արման Վարդանյանը 2017-ի ընտրություններից առաջ նախաձեռնած «Միասնություն» շարժումը կուսակցություն է դարձնում։ Տեւական ժամանակ է՝ այս հարցերով է զբաղված, եւ, ամենայն հավանականությամբ, հայտարարությունը կլինի առաջիկա օրերին։ Նրա գործընկեր Խաչիկ Գալստյանը՝ Ծառուկյանի նախկին խոսնակը, չի մասնակցում գործընթացին։ Մեզ ասացին, որ կուսակցության կորիզը «հին ու մաշված» դեմքերից չէ բաղկացած, բոլորը երիտասարդներ են, պատրաստվում են ընդդիմադիր կուսակցության հայտ ներկայացնել։ Հիշեցնենք, որ ԱԺ վերջին ընտրություններում Վարդանյանը Ծառուկյանի անունից բանակցություններ էր վարում քաղաքական տարբեր ուժերի հետ, սակայն դաշինքի ձեւավորումից «հինգ պակաս» նրա որոշ քայլեր դուր չեկան Ծառուկյանին, ու նա հայտնվեց լուսանցքում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին