Կարևոր իրադարձություններ

Քոչարյանը վարձել է Ռուսաստանի հետ կապեր ունեցող բրիտանացի լոբբիստների. «Ժամանակ»

15 Սեպտեմբեր, 2018 08:16
Քոչարյանը վարձել է Ռուսաստանի հետ կապեր ունեցող բրիտանացի լոբբիստների. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը, ով թղթակցում է արևմտյան մի շարք հեղինակավոր հանդեսների, տեղեկացնում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի մեջ, վարձել է բրիտանացի լոբբիստների, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրյակին Քոչարյանի կողմից վարձված Մայքլ Բարելի հեղինակությամբ եվրոպական երկու կայքերում տեղադրվել են հոդվածներ, որոնցով փորձ է արվում Քոչարյանին ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ: Հոդվածներում Մակրոնին կոչ է արվում Փաշինյանի հետ հանդիպմանը հանդես գալ ի պաշտպանություն Քոչարյանի:

Հետաքրքիր է, որ Քոչարյանի շահերը պաշտպանող բրիտանացի լոբբիստը նախկինում պաշտպանել է ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և Ռուսաստանի գազային մոնոպոլիստ «Գազպրոմի» շահերը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին