Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի ընտրությունը կանգ է առել Վահե Մովսիսյանի վրա․ «Հրապարակ»

15 Սեպտեմբեր, 2018 08:13
Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի ընտրությունը կանգ է առել Վահե Մովսիսյանի վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է

Մի քանի օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին պատկանող «Մուսալեռ» ռեստորանում ԲՀԿ տարածքային ակտիվը հավաք է անցկացրել ու Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հարցում եկել ընդհանուր համաձայնության։

Այդպիսով՝ բազմաթիվ հավակնորդների շարքում ընտրությունը կանգ է առել «Յունիբանկի» Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Վահե Մովսիսյանի վրա, որն անկուսակցական է, մոտ 30 տարեկան։ «Մեր թեկնածուն բազմակողմանի զարգացած է, մասնագիտական կրթությունից բացի ունի երաժշտական կրթություն, ջութակ ու դաշնամուր է նվագում»,- մեր լրագրողին ասել է Հրանտ Դավթյանը։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին