Կարևոր իրադարձություններ

Որևէ մեկը այնքան միամիտ չէ, որ ես ասեմ՝ ժողովո՛ւրդ ջան, վերադառանում եք Հայաստան, դուք էլ ասեք՝ դե արագացրե՛ք, կապենք ճամպրուկները. Փաշինյան

14 Սեպտեմբեր, 2018 23:57
 Որևէ մեկը այնքան միամիտ չէ, որ ես ասեմ՝ ժողովո՛ւրդ ջան, վերադառանում եք Հայաստան, դուք էլ ասեք՝ դե արագացրե՛ք, կապենք ճամպրուկները. Փաշինյան

«Կարևորը մտածողության մեջ փոփոխությունն է: Որևէ մեկը այնքան միամիտ չէ, որ ես ասեմ՝ ժողովո՛ւրդ ջան, վերադառանում եք Հայաստան, դուք էլ ասեք՝ դե արագացրե՛ք, կապենք ճամպրուկները. հայրենադարձության կարևոր պրոցեսն այն է, երբ այն տեղի է ունենում մեր գլուխներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, երբ նրանից  հետաքրքրվեցին, թե երբ է ի վերջո լուծվելու հայրենադարձության խնդիրը, երբ են նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, վերադառնալու և արժանավայել կյանքով ապրելու:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատերը դա ֆանտաստիկ գաղափար են համարում, այնպես, ինչպես հեղափոխության գաղափարն է:

 «ՀՀ-ից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի: Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է:

Եվ այդ վերադարձի գաղափարը պետք  է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը, մնացածն ինքն իրեն կստացվի: Կարևորը՝ որ դա լինի երազանք»,- ասաց նա:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին