Կարևոր իրադարձություններ

ՀՀ փոխվարչապետը հարցազրույց է տվել «Միր 24» հեռուստաալիքին

14 Սեպտեմբեր, 2018 22:25
ՀՀ փոխվարչապետը հարցազրույց է տվել «Միր 24» հեռուստաալիքին

 Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, նա առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:

«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,-   ասել է Գրիգորյանը:

Վլադիվոստոկում անցկացվող  համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին