Կարևոր իրադարձություններ

Արամ Սարգսյանը՝ ՔՊ-ի հետ դաշինք չկազմելու մասին

14 Սեպտեմբեր, 2018 21:42
Արամ Սարգսյանը՝ ՔՊ-ի հետ դաշինք չկազմելու մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն Ավան վարչական շրջանում հանրահավաքին 
 նշեց, որ այսօրվա քարոզարշավին, երբ շրջել են բակերով, տաղավարներով, իրեն ու Էդմոն Մարուքյանին շատերն են հարցրել, թե ինչու միասին չեն:

 
«Ասում էին՝ ինչու նախկինում «Ելք» էիք, ու շատ լավն էիք իրար հետ, ներդաշնակ, հիմա առանձին եք: Հասկանում եմ՝ այդ հարցը բոլորի մոտ կա, կուզեի խոսել միայն ծրագրերից, բայց քանի որ հարցը կա, պետք է պատասխանեմ»,- ասաց նա և հավելեց, որ իրենց գործընկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնել էր իր քայլը և հաջողություն ունեցել՝ հեղափոխություն անելով:       


«Հեղափոխությունից հետո ՔՊ-ն դարձավ բազմամարդ, մի քանի անգամ ավելին, քան մեր կուսակցություններն են, և որոշում կայացրեց, որ ինքն այս ընտրություններում պետք է փորձի իր ուժերը, պետք է միայնակ գնա քաղաքապետի իր թեկնածուով: Դրանից հետո հո մենք չէինք գնալու, ասեինք՝ մեզ էլ վերցրե՛ք, էլի՜: Ի՞նչ էիք ասելու, ասելու էիք՝ Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը պատեհապաշտ մարդիկ են, պաշտոն են ուզում, այն ժամանակ, երբ իրենք քայլում էին , իրենց հետ չքայլեցին, հիմա գնացել, մտել են այնտեղ: Հետո իրենք էլ պետք է առաջարկեին, այնպես որ ամեն ինչ նորմալ եմ համարում»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ ՔՊ-ում համարում են, որ իրենք բազմամարդ կուսակցություն են, ունեն համապատասխան կադրեր, գիտելիքներ, ամեն ինչ կարող են արդար ու ճիշտ անել: «Մենք էլ մեր կուսակցությունները չենք փակել, գնացել տուն. գտել ենք, որ մենք ասելիք, անելիք ունենք, ընտրել ենք մեզ  անուն և մտել ենք ընտրապայքարի մեջ՝ առաջադրելով մեր թեկնածուին»,- ասաց նա:  

 

Լրահոս

Դիտել ավելին