Կարևոր իրադարձություններ

Երևանում կավելանան մանկապարտեզների թիվը, կբարելավվի մանկապարտեզի սնունդը

14 Սեպտեմբեր, 2018 21:21
Երևանում կավելանան մանկապարտեզների թիվը, կբարելավվի մանկապարտեզի սնունդը

«Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու  Հայկ Մարությանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, նախընտարական հանրահավաք ունեցավ Նուբարաշեն համայնքում։ Նա այստեղ իր ընտրողներին խոստացավ, որ իր ընտրվելու դեպքում, զգալի կբարելավվեն մանկապարտեզների շենքային պայմաններն ու սննդի որակը։

«Մանկապարտեզներում ունենք շենքային պայմանների լուրջ խնդիր: Դրանց քիչ քանակի պատճառով շատ երեխաներ դուրս են մնում մանկապարտեզներից: Սննդի որակը ևս անհանգստացնող է. թունավորման դեպքեր են եղել:Սնունդ մատակարարող ընկերությունների առաջ շատ խիստ պահանջներ ենք դնելու, միայն լիցենզիա ունեցող ընկերություններն են մասնակցելու մրցույթին: Պետք է պարզենք նաև, թե շատ մանկապարտեզների շենքներ ո՞ւմ են վաճառվել կամ վարձով տրվել: Բոլոր հնարավոր շենքները հետ ենք վերադարձնելու մեր համայնքներին, և դրանք անպայման նորոգելու ենք»,- ասաց Մարությանը։

Մարությանը,իր ծրագրում կարևորելով կանխարգելիչ բժշկությունը, չմոռացավ նաև պոլիկլինիկաների խնդիրը։ Խոստանալով պոլիկլինիկաների շենքային պայամնների բարելավում, քաղաքապետի թեկնածուն խոստանում է նաև դրանց վերազինում բուժտեխնիկայով, ինչպես նաև, հերթերից խուսափելու համար, ներմուծել էլեկտրոնային հերթագրման համակարգ։«Մեր բնակիչները չպետք է միանգամից գնան հիվանդանոց, մենք պետք է ապահովենք կանխարգելող բժշկություն: Նրանք պետք է բուժվեն ամբուլատոր պայմաններում, որպեսզի հարցը չհասնի հիվանդանոցներին: Սրա համար համալիր միջոցառումներ ենք անելու Առողջապահության նախարարության հետ»։

Հայկ Մարությանը  համատիրությունների մասին խոսելիս, նկատեց, որ դրանք մինչ այսօր ստեղծված են եղել ոչ թե իրենց գործառույթը կատարելու, այլ փող հավաքելու և ոչինչ չանելու, ընտրությունների համար ընտրակաշառք բաժանելու համար: «Համատիրության նախագահը շենքի ժողովրդի ժողովի արդյունքում պետք է ընտրվի: Գործառույթները պետք է լինեն թափանցիկ, դուք պետք է իմանանք ամեն լումայի մասին: Համատիրությունները պետք է աշխատեն մասնագիտացված ընկերությունների` վերելակ, տանիք վերանորոգողների հետ»,- ընդգծեց քաղաքապետի թեկնածուն:

Համատիրությունների մասով , Հայկ մարությանը համոզված է, որ պետք է ամեն ինչ սկսել զրոից՝ սկսած համատիրությունների նախագահների արդար ընտրություններից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին