Կարևոր իրադարձություններ

Մեր հեղափոխությունը պետք է լինի ոչ թե տառապանքի, ոչ թե հաղթածների և պարտվածների, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն

14 Սեպտեմբեր, 2018 20:32
Մեր հեղափոխությունը պետք է լինի ոչ թե տառապանքի, ոչ թե հաղթածների և պարտվածների, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն

Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում «Թումո» կենտրոններ կբացվեն։ Այս մասին Փարիզի քաղաքապետարանում հայտարարեց աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և  «Թումո» կենտրոնների բացումը ցույց են տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը: «Մենք մի երկիր ենք, որ ուզում է և կարող է կարևոր և օգտակար մասնակիցը լինել  մարդկության և քաղաքակրթության առաջընթացի: Մենք մի երկիր ենք, որը կարող է  իր նպաստը բերել մարդկանց կյանքը ավելի ազատ, ավելի հանդուրժող և երջանիկ դարձնելու համար: Մենք քայլելու ենք այս ճանապարհով»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հեղափոխության օրերի մասին, կարրևորելով համաշխարհային հեղափոխությունների ամենախոշոր կենտրոններից մեկը հանդիսացող Ֆրանսիայի անունը կրող հրապարակը և այնտեղ տեղադրված Ռոդենի արձանը․ «Սրա մեջ սիմվոլ կար, որովհետև ամեն անգամ, ելույթ ունենալով Ֆրանսիայի անվան հրապարակում, Ռոդենի գլուխգործոցի կողքին, ես հիշում էի այն բոլոր պատմությունները, որ կապված են աշխարհում տեղի ունեցած տարբեր հեղափոխությունների հետ»։

«Ֆրանսիական հեղափոխության և բոլոր հեղափոխությունների պատմությունը հիշելով՝ շատ հստակ ձևակերպվեց այն խնդիրը, որ դրված է մեր առաջ. անել այնպիսի հեղափոխություն, որը բացառի մարդկանց տառապանքը: Եվ մենք հստակ ձևակերպեցինք մեր խնդիրը. մեր հեղափոխությունը պետք է լինի ոչ թե տառապանքի, ոչ թե հաղթածների և պարտվածների, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին