Կարևոր իրադարձություններ

Մարտունիում ռեժիմի մնացորդները չեն հանձնում դիրքերը. «Սասնա ծռեր»

14 Սեպտեմբեր, 2018 18:05
Մարտունիում ռեժիմի մնացորդները չեն հանձնում դիրքերը. «Սասնա ծռեր»

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապե ասվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 14-ին
Գեղարքունիքի մարզի Մարտունու ենթաշրջանում տեղի ունեցավ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախծաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպումը:

Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, որ այդտեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Կրթական հաստատությունների և այլ կառույցների ղեկավարները, ինչպես նաև ոստիկանությունը և ԱԱԾ-ն համակարգված կերպով ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ ձախողվի:

Չնայած դրան՝ ժողովուրդը չվախեցավ, ճեղքեց այդ պատնեշը և ակտիվորեն մասնակցեց հանդիպմանը:

Մտահոգություն հայտնելով այդ փաստի առթիվ՝ նախաձեռնող խումբը հորդորում է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում՝ հատկապես հեռավոր շրջաններում, նախկին ռեժիմի մնացորդների ազդեցությունը չեզոքացնելու, Ոստիկանության և ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու և դրա միջոցով ժողովրդի քաղաքական և քաղքացիական իրավունքները երաշխավորելու ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին