Կարևոր իրադարձություններ

Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում

14 Սեպտեմբեր, 2018 17:32
Հեղինակ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում

Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում․ Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել հոլանդացի գործընկերոջ հետ:

Այս մասին տեղեկանում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից:

Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։

Նիդերլանդների օմբուդսմանը տեղեկացրել է, որ կոնկրետ իրավիճակում երեխաների լավագույն շահը հաշվի առնելով արտաքսման որոշումը չեղարկվել է․ Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում։ Արման Թաթոյանին փոխանցվել է նաև, որ այս պահին փորձում են ճշտել որոշման չեղարկման հիմքերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին