Կարևոր իրադարձություններ

Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին

14 Սեպտեմբեր, 2018 16:35
 Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ փաստաբան  Արամ Օրբելյանը նշեց, որ իրենք չեն ցանկանում այնպիսի տպավորություն ստեղծել հանրության շրջանում, թե իրենք դեմ են այս գործի բաց, թափանցիկ քննությանը: « Անկախ նրանից ով է սպանել, ինչպես է սպանել, ինչ հանգամանքներ են ի հայտ եկել, մենք կողմ ենք, որ գործի քննությունը բաց լինի, բաց ոչ սենսացիոն հայտարարությունների մակարդակում: Ինչպես օրինակ ներկայացվեց մատյանը, բայց երբ հետաքրքրվում են մարդիկ, ավել մանրամասներ չեն հայտնում, պատճառաբանելով, որ նախաքննության փուլում է գործը, և իրենք չեն կարող դա ներկայացնել»: 

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսներին, Օրբելյանն ասաց․ «Կոնգրես հյուրանոցը ձեռք է բերվել 2014 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը արդեն որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում, այդ թվում՝ նաև նրա ընտանիքի անդամները, նույնպես շատ վաղուց որևէ պետական պաշտոն չեն զբաղեցրել: Երբ որ կլինի գործը, երբ որ կհասկանանք թե դա ինչ կաշառք է, ո՞վ է ո՞ւմ տվել, այդ ժամանակ ավելի մանրամասն կներկայացնենք: Բայց այդ գործարքի հետ կապված որևէ կաշառքի էպիզոդ մենք չենք տեսնում ոնց կարող է ընդհանրապես ի սկզբանե երևա: Այսինքն եթե դա լիներ 2007, 2006 , 2000 թվականին չէինք զարմանա, բայց խոսքը գնում է 2014 թվականի գործարքի մասին: Մենք էլ ենք զարմացած, սպասենք ինչ հետագա զարգացում կունենա»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին