Կարևոր իրադարձություններ

Իոաննիսյանը հրապարակել է ԸՕ 21-րդ հոդվածը խախտողների լուսանկարները

14 Սեպտեմբեր, 2018 15:57
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
 Իոաննիսյանը հրապարակել է ԸՕ 21-րդ հոդվածը խախտողների  լուսանկարները

Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը խախտողների ակումբին միացան նաև «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» և «Երևանի հանրություն» դաշինքը: Այս մասին «Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում և տեղադրել է լուսանկարներ:

Հիշեցնենք, որ մինչ այդ ևս նա անդրադարձել էր չթույլատրված վայրերում նախընտրական պաստառներ փակցնելուն և գրել էր.

««Իմ քայլը» և «Լույս» դաշինքները կարծես մրցում են պաստառների փակցնելու ապօրինության հարցում:

Քիչ է, մեկը պաստառը փակցնում է օրենքով չսահմանված տեղում, հետո էլ մյուսը գալիս է, իր պաստառն է վրայից փակցնում:

Երկու դաշինքներին էլ կոչ եմ անում խստորեն պահպանել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները և մրցել օրենքի սահմաններում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին