Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» դաշինքի պաստառները չփակցնել օրենքով չնախատեսված վայրերում. «Իմ քայլը» դաշինք

14 Սեպտեմբեր, 2018 14:25
Հեղինակ՝ «Իմ քայլը» դաշինք
«Իմ քայլը» դաշինքի պաստառները չփակցնել օրենքով չնախատեսված վայրերում. «Իմ քայլը» դաշինք

Կոչ ենք անում մեր համակիրներին «Իմ քայլը» դաշինքի պաստառները չփակցնել օրենքով չնախատեսված վայրերում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» դաշինքը:

«Միևնույն ժամանակ, պարտավորվում ենք ընտրություններից հետո կամավորականների ներգրավմամբ մաքրել քաղաքը ոչ միայն մեր, այլ նաև մյուս քաղաքական ուժերի քարոզչանյութերից»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը սոցցանցում լուսանկարներ էր հրապարակել և գրել էր.

«Իմ քայլը» և «Լույս» դաշինքները կարծես մրցում են պաստառների փակցնելու ապօրինության հարցում:

Քիչ է, որ մեկը պաստառը փակցնում է օրենքով չսահմանված տեղում, հետո էլ մյուսը գալիս է, իր պաստառն է վրայից փակցնում:

Երկու դաշինքներին էլ կոչ եմ անում խստորեն պահպանել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները և մրցել օրենքի սահմաններում»:

 

Լրահոս

Դիտել ավելին