Կարևոր իրադարձություններ

Դատապարտում եմ գաղտնալսման փաստը․ Օսիպյան

14 Սեպտեմբեր, 2018 13:28
Դատապարտում եմ գաղտնալսման փաստը․ Օսիպյան

«Ոստիկանության պետն ու ոստիկանությունը չի կարող ուշ կատարել վարչապետի հանձնարարականը: Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում է»,- այս մասին՝ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին, ըստ որի՝ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը սահմանված ժամկետում  պետք է զեկուցեին նրան գաղտնալսված հայտնի ձայնագրության վերաբերյալ:

«Ինքս դատապարտում եմ գաղտնալսման փաստը, քանի որ դա թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով այն ծառայություններին, որոնք ունեն դա անելու իրավունք»,- ասաց Օսիպյանը։ 

Հարցին՝ կա՞ն կասկածներ, թե ովքեր են գաղտնալսման հեղինակները, ոստիկանապետն ընդգծեց, որ գործընթացը շարունակվում է, և ինքն այս պահին որևէ պատասխան տալ չի կարող:

Հիշեցնենք, որ YouTube–ում տեղադրվել էր  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը: Ձայնագրության մեջ խոսվում է Մարտի 1-ի գործի ու դրանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի ներգրավման, նրանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին