Կարևոր իրադարձություններ

«Սանիթեքի» նոր մեքենաները շուտով կհասցնեն Հայաստան․ Նիկոլաս Էլ Թավիլ

14 Սեպտեմբեր, 2018 12:59
«Սանիթեքի» նոր մեքենաները շուտով կհասցնեն Հայաստան․ Նիկոլաս Էլ Թավիլ

«Սանիթեք» ընկերությունն ավելի քան 500 հազար եվրոյի ներդրում է կատարել՝ 5 նոր մեքենա գնելու համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը:

Ընկերության տնօրենի խոսքով՝ նոր մեքենաներն արդեն ճանապարհին են և առաջիկա օրերի ընթացքում կհասցնեն Հայաստան։ Նիկոլաս Էլ Թավիլի խոսքով՝ իրենք բավականին մեծ գումարներ են ներդրել, բայց եթե անգամ հարյուրավոր մեքենաներ ունենան, իսկ աղբավայրը մնա նույն վիճակում, կամ աղբամանները այրվեն, վնասվեն, ապա աղբանաության ցանկացած օպերատոր բախվելու է նույն խնդրին։ 

«Մեր գործունեության օրվանից ի վեր ավելի քան 1000 այրված աղբամաններ ունենք: Միայն դրանց պատճառով 700 հազար դոլարի կորուստ ենք ունեցել: Եթե փողոցի վրա կա մի տեղ, որ 4 աղբաման է դրված, և աղբը նորմալ տեղավորվում է, եթե դրանցից 2-ը վնասված կամ այրված լինեն, բնականաբար, աղբի համար տեղ չի լինի, և այդ խնդիրը կառաջանա»,- ասաց Սանիթեք ընկերության տնօրենը։ Խնդիրներից մեկն էլ՝ շինարարական աղբի թափման բազմաթիվ դեպքեր են: Այդ խնդիրը լուծելու համար դիմել ենք Երևանի քաղաքապետարան, սակայն իրավիճակը նույն  է:

Նիկոլաս Էլ Թավիլի խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում  աղբահանության հետ կապված խնդիրները ոչ մի կապ չունեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ: Ընկերության տնօրենն ասում է՝ իրենք կապ չունեն ոչ մի քաղաքական գործիչների, ո՛չ էլ՝ առհասարակ ինչ-որ մեկի հետ։ 

Մեր ընկերությունը 14 մլրդ դրամի ներդրում է կատարել Հայաստանում և երբեք սաբոտաժի չի գնա ինչ-որ մեկի պատճառով: Մենք երբեք չենք անի և երբեք չենք անում սաբոտաժ ինչ-որ մեկի համար, որովհետև մենք մտահոգված ենք, հոգ ենք տանում և՛ մեր ընկերության, և՛ մեր աշխատակիցների համար: Եվ երբեք չենք ուզենա կորցնել ներդրումները»,- ասաց ընկերության տնօրենը։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին