Կարևոր իրադարձություններ

Բյուրեղավանի բնակիչները անժամկետ ցույց են սկսել

14 Սեպտեմբեր, 2018 11:21
Բյուրեղավանի բնակիչները անժամկետ ցույց են սկսել

 

Սեպտեմբերի 14- ից Բյուրեղավան համայնքի բնակիչները  անժամկետ բողոքի ցույց են սկսել՝ փակելով Առողջ սունկ ՍՊԸ Բյուրեղավանի արտադրամաս տանող ճանապարհը։

Պահանջները երկուսն են.

  1. Անհապաղ ստորագրել բնակիչների և մարզպետարանի կողմից մշակված տարբերակը՝ առանց էական նշանակություն ունեցող փոփոխությունների։
  2. Պետական լիազոր մարմիններին՝ 102 և 112 ծառայություններ կատարած ահազանգերի  գծով իրականացնել ստուգումներ՝ հստակեցնելու քաղաքացիների ահազանգով իրականացրած գործողությունների օրինականությունը, ներգրավված լիազոր անձանց կողմից ներկայացված պատասխանների օրինաչափությունը և համապատասխանելիությունը՝ քաղաքացիների ահազանգին։2016թ․-ին

Բանն այն է, որ 2014թ-ից ի վեր ,Բյուրեղավանում տեղակայված «Առողջ Սունկ» կոմպոստի արտադրամասը  թունավոր արանետումներ է ունենում։ Բնակիչները պարբերաբար ահազանգել են համապատասխան մարմիններին։ 2016թ․-ին Կոտայքի մարզպետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրել և արձանագրել է, որ այս արտադրամասը գործում է օրենսդրության խախտումներով և պետք է անհապաղ դադարեցնել վերջինիս գործունեությունը և տեղափոխել այլ վայր։ Սակայն այսօր էլ այն գործում է նույն տեղում և շարունակում թունավորել բնակիչներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին