Կարևոր իրադարձություններ

Ինչ ունեցվածք ունի ՍԴ նորանշանակ դատավոր Արման Դիլանյանը. «Փաստ»

14 Սեպտեմբեր, 2018 09:05
Ինչ ունեցվածք ունի ՍԴ նորանշանակ դատավոր Արման Դիլանյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 7 443 986 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը նա ներկայացրել է 2018թ. մարտի 29–ին, երբ դեռ ՀՀ վարչական դատարանի դատավոր է եղել:

2017թ. նրա եկամուտները գոյացել են երեք տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 6 433 874, 706 222 և 43 890 ՀՀ դրամ: Եկամուտ է գոյացել նաեւ ստացված փոխառություններից (վարկեր)՝ կազմելով 260 000 ՀՀ դրամ:

Արման Դիլանյանի դրամական միջոցները 2017թ. սկզբում կազմել են 29 000 000 ՀՀ դրամ, 114 000 ԱՄՆ դոլար և 105 000 եվրո: Տարեվերջում նշված դրամական միջոցները նվազել են՝ զուգահեռաբար կազմելով 25 000 000 ՀՀ դրամ, 107 000 ԱՄՆ դոլար եւ 102 000 եվրո: Արման Դիլանյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել երեկ՝ սեպտեմբերի 13–ին: ԱԺ փակ քվեարկության արդյունքների համաձայն՝ քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր: 81 պատգամավոր կողմ է քվեարկել Ա. Դիլանյանի թեկնածությանը, դեմ՝ 7 պատգամավոր»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին