Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանության կուլիսներում․ «Իրատես»

14 Սեպտեմբեր, 2018 08:20
 ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանության կուլիսներում․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են: 

Մեր տեղեկություններով, այս առումով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանական կուլիսներում: Ասում են, թե իշխանության ներսից է եղել ցանկություն, որ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին նման անհարմար վիճակի մեջ դնեն: Չնայած ուշագրավն այն է, որ այդ գաղտնալսումից, այսպես ասած, ավելի շահեկան դուրս եկավ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Վերջինս դիտարկվում է ավելի զգուշավոր այս իրողություններում, ինչին իշխանական վերնախավը չի կարող հանգիստ վերաբերվել: Կասկածներն ավելի են խորանում այն առումով, որ չնայած դրսից են եղել գաղտնալսողները, բայց ներսում հաստատ օգնող ձեռքեր կան»:

 

Լրահոս

Դիտել ավելին