Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանին պատկանող զենքերի փորձաքննությունն ավարտվե՞լ է․ «Հրապարակ»

14 Սեպտեմբեր, 2018 08:14
Հովիկ Աբրահամյանին պատկանող զենքերի փորձաքննությունն ավարտվե՞լ է․  «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․«Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը եւեթ ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։ Օրեր առաջ, երբ գրել էինք, որ փորձաքննության արդյունքների համաձայն այդ զենքը կապ չունի Մարտի 1-ի հետ, ՀՔԾ-ից հերքում էին տարածել, որ փորձաքննությունն ավարտված չէ։ Երեկ մենք կրկին հետաքրքրվեցինք փորձաքննության արդյունքներով։ ՀՔԾ խոսնակը մեզ հայտնեց, որ դեռ չի ավարտվել, սակայն եթե ավարտվի էլ, հնարավոր է արդյունքները մեզ չտրամադրեն։ «Եթե քննիչը դրա անհրաժեշտությունը տեսնի, ապա կտրամադրենք»,- ասաց նա։ Մեր դիտարկմանը, որ հարցը հանրային մեծ հնչեղություն ունի, ի՞նչ հիմնավորմամբ չպիտի տրամադրվի փորձաքննության արդյունքը, ասաց․ «Նախաքննության շահերից ելնելով»։ Այսինքն՝ մարդկանց վարկաբեկելիս հայտարարում են, իսկ արդարացնելիս՝ ոչ։ Մեր աղբյուրներն ասում են, որ փորձաքննությունը վաղուց է ավարտվել։ Պարզվել է, որ 17 անուն զենքից 15-ն ընդհանրապես կրակված չէ, իսկ 2-ը, մեր աղբյուրի պնդմամբ, կիրառվել է 2010-ի դեպքերի ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանի որդին ու եղբորորդին իրենց ընկերների հետ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսիների վարորդներին, առեւանգել մեքենաները, այրել, հետո կրակահերթ բացել նրանց տան վրա, որից հետո Գազի Հովոյի որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն եւ կրակել նրա մեքենայի վրա»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին