Կարևոր իրադարձություններ

Խաչատուրյան քույրերից երկուսը հոգեբուժական փորձաքննության են ենթարկվելու

14 Սեպտեմբեր, 2018 00:10
Խաչատուրյան քույրերից երկուսը հոգեբուժական փորձաքննության են ենթարկվելու

Խաչատուրյան քույրերից երկուսին, ովքեր մեղադրվում են սեփական հոր դաժան սպանության մեջ, տեղափոխել են Սերբսկիի անվան ինստիտուտ՝ հոգեբուժական փորձաքննության, այս մասին հայտնում է РИА Новости-ն: 

Փորձաքննությունը  կտևի մի քանի օր: Փորձաքննության կենթարկեն միջնեկ ու ավագ քույրերին, արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնել  է աղջիկների դատապաշտպանը:

Իսկ մի քանի օր առաջ քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել էր անմեղսունակ:

Հիշեցնենք, որ Խաչատրյան քույրերը մեղադրվում են իրենց 57-ամյա հոր՝ առանձնակի դաժանությամբ սպանության մեջ: Քննչական մարմնի տվյալներով, աղջիկները մի քանի տասնյակ հարվածներ են հասցրել իրենց հորը՝ դանակով ու սուր կտրող-ծակող այլ գործիքներով:

Ինչպես հետո են ներկայացրել հարեւանները, ազգականներն ու հենց 3 քույրերը, հայրը տարիներ շարունակ հոգեբանական, ֆիզիկական ու սեռական բռնության է ենթարկել դուստրերին

 

Լրահոս

Դիտել ավելին