Կարևոր իրադարձություններ

Մարությանը ո՞նց է երկու անգամ մեծ վերելակը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ. Պետրոս Ղազարյան

13 Սեպտեմբեր, 2018 22:59
Մարությանը ո՞նց է երկու անգամ մեծ վերելակը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ. Պետրոս Ղազարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ԲՀԿ-ի Երևանի ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանը նշել է, որ  Երևանը մեր հանրապետության մեջ գիգանտ քաղաք է, և այստեղ է արտադրվում մեր ՀՆԱ-ի 60%-ը.

«Այն միացյալ բյուջեով, որ տրվում է Երևանին, 5 տոկոսն է գալիս Երևանին։ Դա արդար չէ, երբ պետությանը տալիս ենք 60%, իսկ պետությունը 5 տոկոս է վերադարձնում, այն էլ՝ դոտացիաների ձևով»,-ասել է նա:

Մարզերի զարգացումը, ըստ Ղազարյանի՝ չի կարող լինել Երևանի և երևանցիների բարեկեցության հաշվին. «Նաև այլ ֆինանսական աղբյուրներ կան։ Մենք ասել ենք, որ քաղաքական առումով չենք շեղվելու և մեր դիսկուրսը լինելու է միայն ծրագրերի շուրջ, որտեղ հստակ գրված կլինի՝ ինչ,ինչպես և ինչ միջոցներով են անելու։ Ես այնպիսի ծրագրեր եմ կարդացել, որ եթե իմանամ՝ դրանք կիրականանան, դուրս կգամ ընտրարշավից։ Բայց հարցրեք այդ մարդկանց՝ իսկ ո՞վ է ֆինանսավորելու։ Ներկայացված ծրագրերի վրա եթե ԱՄՆ-ի բյուջեն դրվի, չի բավականացնի»։

Պետրոս Ղազարյանն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավից մի լուսանկար է ցուցադրել, որտեղ Մարությանի հետևում հին և ժամանակակից վերելակներ են երևում էկրանին, և ասել.

«Մարությանն ասում է, թե հին վերելակները փոխարինելու է նոր վերելակներով, որոնք չափսերով ավելի մեծ են։ Մարությանը ո՞նց է երկու անգամ մեծ վերելակը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ. եթե նա դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ։ Հուսամ՝ սրա համար ոչ ոքի ասֆալտի վրա չեն փռի, բայց մենք պետք է ծրագրերի մասին բանավիճենք, խոսենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին