Կարևոր իրադարձություններ

Նայեք՝ թեկնածուներից ով ով է. մի՛ նայեք, թե Հայկ Մարությանի կամ Արտակ Զեյնալյանի թիկունքում ով է կանգնած. Արամ Սարգսյան

13 Սեպտեմբեր, 2018 22:00
Նայեք՝ թեկնածուներից ով ով է. մի՛ նայեք, թե Հայկ Մարությանի կամ Արտակ Զեյնալյանի թիկունքում ով է կանգնած. Արամ Սարգսյան

«Ես ասել եմ  ու էլի եմ ասում՝ Նիկոլ Փաշինյանն իմ ընկերն է, իսկ ինքն ընդունում է ինձ ընկեր, թե՝ ոչ, արդեն իր խնդիրն է»:

Այս մասին այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Պատգամավորն ասել է, որ իր համար ընկերը նա չէ, ով իր ամեն ասածի հետ համաձսյն է, այլ նա, ով իր հետ բանավիճում է:

Հարցին, թե ինչու՞ իրենք քաղաքապետի ընտրություններին հանդես չեկան «Ելք» դաշինքով, այլ նոր դաշինք ձևավորեցին, Արամ Սարգսյանը պատասխանել է.

«Երկրում տեղի են ունեցել շատ մեծ փոփոխություններ: Թավշյա հեղափոխությունից հետո տարբեր քաղաքական կուսակցություններից մարդիկ գնացին, անդամագրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Մեր գործընկեր կուսակցությունը, տեսնելով որ ինքը մի քանի անգամ ավելի մեծ կուսակցություն է դարձել, քան «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն են, տեսնելով, որ իրենք ունեն համապատասխան ռեսուրս, քաղաքական ներուժ, կադրեր, որոշում կայացրեց այս ընտրություններում միայնակ փորձել իր ուժը: Մենք էլ որոշեցինք հիմնել «Լույս» դաշինքն ու այս դաշինքով մասնակցել ընտրություններին»:

Արամ Սարգսյանն ընտրողներին խորհուրդ է տվել քաղաքապետի թեկնածուների միջև ընտրություն կատարելիս՝ «ծառը ճանաչել պտուղով».

«Նայեք` թեկնածուներից ով՝ ով է. մի՛ նայեք, թե Հայկ Մարությանի կամ Արտակ Զեյնալյանի թիկունքում ով է կանգնած, նայեք էդ մարդն ո՞վ է, որտեղի՞ց է եկել և որքանով է կայացած»:

 

Լրահոս

Դիտել ավելին