Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Պարզաբանում ՝ թիվ 5 երթուղու բնականոն աշխատանքի խախտման վերաբերյալ

13 Սեպտեմբեր, 2018 20:15
Պարզաբանում ՝ թիվ 5 երթուղու բնականոն  աշխատանքի խախտման վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել թիվ 5 երթուղու աշխատանքի պարբերականության խաթարման վերաբերյալ։

 

«Հարգելի համաքաղաքացիներ,

թիվ 5 ավտոբուսային երթուղու աշխատանքի պարբերականության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող իբր «սաբոտաժ կազմակերպելու» վերաբերյալ տեղեկություններին ի պատասխան հարկ ենք համարում նախ տեղեկացնել, որ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Երևան քաղաքի վարչական տարածքով անցնող միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների ուղեգծերը համաձայնեցվում են Երևանի քաղաքապետի հետ, իսկ ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի հ.1042-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգի 14-րդ կետի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից և երթակարգավարական կետերից:

Վերջին մի քանի օրերին, խախտելով վերոհիշյալ նորմատիվ իրավական ակտերի պահանջները, «Էջմիածին-Երևան-Էջմիածին» միջմարզային միկրոավտոբուսային հ.203 երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցները Կենտրոնական ավտոկայանում սահմանված վերջնակետից անօրինական ձևով շարունակում են ուղևորափոխադրումների իրականացումը՝ հասնելով մինչև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ, ինչի արդյունքում խաթարվել է Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների, այդ թվում նաև ավտոբուսային հ.5 երթուղու բնականոն աշխատանքը, որը տեղիք է տվել նաև երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդների արդարացի դժգոհությանը:

Տեղեկացնում ենք նաև, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հարցը կարգավորելու ուղղությամբ»,- ասված է պարզաբանման մեջ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին