Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն արձագանքում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

13 Սեպտեմբեր, 2018 18:45
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն արձագանքում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր արել, թե իր կարծիքով՝ Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրումն արվել է երկրորդ նախագահի փաստաբանների կողմից, ոչ թե նրան դատարանում ներկայացնող փաստաբանների, այլ այն մարդկանց, ովքեր ներկայում զբաղված են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությամբ՝ որպես քաղաքական գործիչ»։

Թեմային արձագանքեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը․ «Եթե Ալեն Սիմոնյանը ունի փաստեր, հենց հիմա` այս պահին, առանց վարանելու թող գնա համապատասխան իրավապահ մարմիններին ցուցմունք տա, թե ինչ գիտի այն փաստերի վերաբերյալ և ով է գաղտնալսել»:

Ցուցմունք տալու կոչ է արել նաև Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

Shabat. am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը արձագանքելով Հանրապետական պատգամավորներին, ասաց․ «Ես զարմանում եմ, որ որևէ մեկը խոսելուց ու գրելուց առաջ չի մտածում նայի տեսնի ես ինչ եմ ասել, ոնց եմ ասել։ Ասել եմ, որ դա իմ կարծիքն է և ես պնդում եմ, որ իմ կարծիքով դա կազմակերպված է եղել երկրորդ նախագահի կողմից, թող պարոն Կոստանյանն ու Շարմազանովը գնան նայեն թե ես ինչ եմ ասել։ Ես կարո՞ղ եմ կարծիք ունենալ, թե՞ կարծիքիս համար էլ պետք է ցուցմունք տամ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Shabat.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ասաց  ․ «Ես ճիշտն ասած Ձեր զանգից հետո լսեցի այդ հայտարարությունը,  չեմ կարծում,  որ այդտեղ ինչ-որ սենսացիոն բան կար, ուղղակի խոսքը այդ բառերով է արտահայտվել: Կարծում  եմ՝ ճիշտ ընտրած բառեր չէր, փաստաբանության մասին չի էլ խոսվել, ուրիշ բան է  ի նկատի ունեցել պարոն Սիմոնյանը:  Ինչ վերաբերում է փաստաբաններին՝ ես ճանաչում եմ բոլոր փաստաբաններին, ովքեր այսօր զբաղվում են Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանությամբ:  Ու այդ անձանց մեջ քաղաքականությամբ զբաղվող անձ չկա: Թե ուրիշ անձիք, ովքեր քաղաքական խնդիրներով են օժանդակում, քաղաքական թիմի մաս են, հանդես են գալիս ինչ-որ հայտարարություններով, իրենց գործողություններում էլ փաստաբանություն չկա:»,- ասաց Խուդոյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին