Կարևոր իրադարձություններ

Անկախ ընտրությունների արդյունքներից պետք է ձեռք մեկնենք քաղաքական ուժերին

13 Սեպտեմբեր, 2018 18:24
 Անկախ ընտրությունների արդյունքներից պետք է ձեռք մեկնենք քաղաքական ուժերին

 

«Որևէ ցուցակ չունի բացառիկ արժեք, և քաղաքացին բացառապես չպետք է ընտրի որևէ մեկին, այդ թվում մեզ։ Խնդրում եմ՝ բացառապես չընտրենք մեզ, ազատ ընտրեք, երևանցիներ։ Համաքաղաքացիներ՛ր, ազատ ընտրեք, որովհետև սեպտեմբերի 23-ին լավ, թե՞ վատ, հավասար, թե՞ անհավասար մենք ունենալու ենք մեր ընտրած քաղաքապետն ու ավագանին առաջին անգամ երկար տարիների ընթացքում, և այդ իշխանությունը պետք է պատասխանատու ու հաշվետու լինի ձեզ ու մեզ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Աջափնյակ համայնքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց  Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ անկախ ընտրության արդյունքներից, իրենք հետընտրական շրջանում ձեռք մեկնեն  քաղաքական ուժերին, այդ թվում՝ քաղացիական հասարակությանը, մասնագետներին․ «Մեզ պետք չեն սև ու սպիտակ, կանչ կամ երկնագույն, մեզ պետք է գույների ամբողջական տարրապատկերը։ Մենք պետք է ունենանք միասնական կառավարում, որովհետև կա մեկ Երևան ու մեկ Հայաստան»,- ասաց Երևանի քաղաքապետի թեկնածուն։ 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին