Կարևոր իրադարձություններ

Այդ սցենարը հերթական ապացույցն է ակնհայտ փաստի, որ Հայաստանը ագրեսոր և օկուպանտ երկիր է.Ադրբեջանի ԱԳՆ-ն` «Շանթ-2018»-ի մասին

13 Սեպտեմբեր, 2018 17:26
Այդ սցենարը հերթական ապացույցն է ակնհայտ փաստի, որ Հայաստանը ագրեսոր և օկուպանտ երկիր է.Ադրբեջանի ԱԳՆ-ն`  «Շանթ-2018»-ի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ Ադրբեջանին պայմանական պատերազմ հայտարարելու որոշումը:

«Այդ սցենարը հերթական ապացույցն է ակնհայտ փաստի, որ Հայաստանը ագրեսոր և օկուպանտ երկիր է: Դա նաև ցուցադրում է Հայաստանի ռազմական և քաղաքական նոր իշխանությունների մոտ արխայիկ ու ֆեոդալ մտածելակերպի առկայությունը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը:

Նրա խոսքով, «ՀՀ գործող կառավարությունը շարունակում է Սարգսյանի ռեժիմի ռազմա-բռնապետական քաղաքականությունը՝ տարածաշրջանը կանգնեցնելով նոր ռազմական ավանտյուրաների ու սպառնալիքների առջև»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում:

 

Լրահոս

Դիտել ավելին