Կարևոր իրադարձություններ

Էժանագին տեխնոլոգիաների մեջ փորձ է արվում շրջանառել, որ ահա Ռոբերտ Քոչարյանը կամ չգիտեմ ով, ԲՀԿ-ի միջոցով գալու է իշխանության

13 Սեպտեմբեր, 2018 17:15
Էժանագին  տեխնոլոգիաների մեջ փորձ է արվում շրջանառել, որ ահա Ռոբերտ Քոչարյանը կամ չգիտեմ ով, ԲՀԿ-ի միջոցով գալու է իշխանության

Բարգավաճ Հայաստան կուսակցության միջոցով, կողքով,  որևէ նախկին պաշտոնյա, նախկին քաղաքական ուժ չի գալու իշխանության։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ կողմից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով  «Մարտի 1»-ի գործին՝ Զոհրաբյանն ասաց, որ իրենք որևէ մտավախություն այդ առումով չունեն և թող բացահայտվի, բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն․ «Անընդհատ էժանագին  տեխնոլոգիաների մեջ փորձ է արվում շրջանառել, որ ահա Ռոբերտ Քոչարյանը կամ չգիտեմ ով, ԲՀԿ-ի միջոցով գալու է իշխանության, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ԲՀԿ-ի միջոցով, կողքով, հարակից, որևէ նախկին պաշտոնյա, նախկին քաղաքական ուժ չի գալու իշխանության: Հենց գալիս է ընտրարշավը, ասում են՝ ժողովո՛ւրդ, մի հատ նայե՛ք՝ ԲՀԿ-ի հետևից ում ականջներն են երևում, և ամեն անգամ մենք տեսնում ենք, որ ԲՀԿ-ի հետևում որևէ մեկը չկա, բացի մեր թիմից»։  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին