Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն հաստատեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը․ անունները քիչ ուշ

13 Սեպտեմբեր, 2018 16:50
ԱԺ-ն հաստատեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը․ անունները քիչ ուշ

ԱԺ արտահերթ նիստում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հաստատվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի մանրամասները քննելու նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը ։

Կողմ քվեարկեց 47 , իսկ դեմ` 14 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ասաց, որ հանձնաժողովի անդամների անունները կհրապարակվեն քիչ ավելի ուշ , բայց հայտարարեց , որ ՀՀԿ-ն այդ հանձնաժողովում ունի 5 անդամի տեղ, Ծառուկյան խմբակցությունը` 3, Ելք-ը` 2 , իսկ ՀՅԴ –ն կներկայացնի մեկ անդամ։

Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամները դեմ են արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը` հիմնավորելով, որ հանձնաժողովը ստեղծվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտմամբ, քանի որ գործն արդեն նախաքննական փուլում է։

ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյան էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը ստեղծված է եղել դեռ երեկ, երբ հավաքվել են անհրաժեշտ քանակով ստորագրություններ: Արտահերթ նիստում միայն անդամների քանակը պետք է հաստատվեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին