Կարևոր իրադարձություններ

Աժ-ն չի կարող ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե նախաքննություն է ընթանում

13 Սեպտեմբեր, 2018 16:01
Աժ-ն չի կարող ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե նախաքննություն է ընթանում

 Այսօր՝ սեպտեմբերի 13-ին ,ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  արձագանքելով հիմնական զեկուցող, Պետաիրավական եւ մարդու իրավունքների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ հայտարարեց, որ չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում։ Մարուքյանը վկայակոչեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի 2-րդ հոդվածի 23-րդ կետը։ Մարուքյանը նշեց, որ հայտնի հեռախոսազանգի գաղտնալսման գործով հարուցված է երկու քրեական գործ՝ տարբեր հոդվածներով(գաղտնալսման և քրեական վարույթին միջամտելու), ուստի կան հստակ սահմանափակումներ այն մասին, որ չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին