Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին. Աշոտյանը՝ իշխանական քարոզիչներին

13 Սեպտեմբեր, 2018 13:57
Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին. Աշոտյանը՝ իշխանական քարոզիչներին

ԱԺ արտահերթ նիստում  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսելով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման դեպքի ուսումնասիրման առիթով ստեղծված հանձնաժողովի մասին, ասաց  որ Իշխանական քարոզիչները և միամիտ մարդիկ գրում են՝ սա այն Հայաստանն է, որտեղ ես երազում եմ ապրել: 

«Սա այն Հայաստանն է, որտեղ դատախազությունը հարուցեց գործ: Ինչի՞ց եք վախենում պարոնայք, երբ ափալ-թափալ խորհրդարանի նիստից մի օր շուտ գործ եք հարուցում: Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանն ունի լիազորություններ, այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այն պետք է լինի թափանցիկ, չվախենա անուններից՝ կանչել բոլորին, հարցաքննել Նիկոլ Փաշինյանից վերջացրած Յուրի Խաչատուրովով»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը առաջարկեց բոլոր նիստերը հեռարձակել ուղիղ եթերում: Նա հորդորեց գտնել ճշմարտությունը՝ որքան էլ այն ծանր լինի հանրության համար: «Քարոզչական հնարքները մի՛ բերեք խորհրդարան»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին