Կարևոր իրադարձություններ

Հալաբյան փողոցում՝ իր բնակարանում, հայտնաբերվել է քաղաքացու դի

13 Սեպտեմբեր, 2018 13:41
Հալաբյան փողոցում՝ իր բնակարանում, հայտնաբերվել է քաղաքացու դի

Սեպտեմբերի 13-ին, ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Վ. Գ.-ի (ծնված 1924 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին