Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուրիխանյանը նոր պաշտոն ունի

13 Սեպտեմբեր, 2018 12:49
Տիգրան Ուրիխանյանը նոր պաշտոն ունի

 ՀՀ ազգային ժողովը` փակ քվեարկությամբ, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել Տիգրան Ուրիխանյանին:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:

ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: Կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ` 10:

Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը սեպտեմբերի 12-ին առաջադրել էր «Ծառուկյան» խմբակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին